28/05/2020 11:48
Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 3 դեպք
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է երեքով և հասել 738-ի, ապաքինվել է 16 մարդ՝ ընդհանուր 573 պացիենտ: Այս մասին հայտնում է հիվանդության մոնիթորինգի կառավարական հատուկ կայքը:
«Վարակվածների թիվը 738 է, նրանցից 573-ն ապաքինվել է, իսկ 12-ը՝ մահացել», - ասվում է կայքում:
Բացի այդ, 3076 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 250-ը՝ հիվանդանոցում հսկողության տակ: