28/05/2020 13:30
Լոռու մարզում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը
Լոռու մարզում կորոնավիրուսի հիվանդացության թիվը 72 է, աս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Հիվանդներից 54-ը լավացել է: Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է», - գրել է մարզպետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 8216, մահվան՝ 157 դեպք: