28/05/2020 10:44
Մեծ Բրիտանիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Հյուսիսային Կորեայում
Մեծ Բրիտանիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Հյուսիսային Կորեայում, դիվանագիտական առաքելության ամբողջ անձնակազմը լքել է երկիրը, հայտարարել է Հյուսիսային Կորեայում բրիտանացի դեսպան Քոլին Քրուկսը:
«Փհենյանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը մայիսի 27-ին ժամանակավորապես փակվել է։ Ամբողջ դիվանագիտական անձնակազմն այս պահին լքել է ԿԺԴՀ-ն»,- Twitter-ում գրել է Քրուկսը։
ԿԺԴՀ իշխանությունները փետրվարի 4-ին դիվանագիտական առաքելության կորպուսի անդամներին արգելել էին մուտք գործել կամ դուրս գալ երկրի սահմաններից, արտասահմանյան դիվանագիտական առաքելության նոր ներկայացուցիչների մուտքն ու ելքը երկիր նույնպես թույլատրելի չի եղել։ Նշվում էր, որ հարկադրված կամ անկախ դիվանագետների կամքից աշխատանքային այցը Փհենյան թույլատրելի է եղել միայն մուտքի կետերում 15-օրյա կարանտինային ռեժիմի սահմանումից հետո։ Ավելի ուշ՝ ԿԺԴՀ-ն փետրվարի 13-ին կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված իրենց երկրի տարածքը հատած բոլոր օտարերկրյա քաղաքացիերի համար սահմանել էր 30-օրյա կարանտինային ռեժիմ։