28/05/2020 16:19
Վերին Լարսում գտնվող ՀՀ 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան
Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ժամը 13:20-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվեցին դեպի Հայաստան։Այս մասին տեղեկանում ենք Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է։