28/05/2020 10:54
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 8216 է, մահերի թիվը՝ 157
Հայաստանում մայիսի 28-ին կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի (մայիսի 27-ին՝ 7774), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 3287 մարդ (+32), այս պահին բուժվում է 4772-ը (+395)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 157 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 113, այլ պատճառներով՝ 44 մահ։
Մեկ օրում մահացել է 15 մարդ։
ԱՆ-ից հայտնում են, որ արձանագրված մահերից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։