28/05/2020 16:00
Օպերային թատրոնը Հանրապետության տոնին նվիրված առցանց համերգ է պատրաստել
Մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնը հանդիսատեսին առաջարկում է համերգ՝ նվիրված Հանրապետության տոնին: Պայմանավորված կորոնավիրուսով՝ համերգը տեղի կունենա առցանց:
«Միասին տոնենք աշխարհի բոլոր հայերի համար այս կարևոր և նշանակալի օրը»,-ընդգծված է թատրոնի ֆեյսբուքի գրառման մեջ:
Տոնական համերգի մասնակիցներն են թատրոնի մեներգիչներ Հովհաննես Այվազյանը (տենոր), Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Դավիթ Բաբայանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս):
Մասնակցում են նաև թատրոնի դաշնակահարներ Արմեն Աղաջանյանը և Ելենա Վարդազարյանը:
Լարային հնգյակում ներգրավված են Գայանե Աբրահամյանը (առաջին ջութակ), Մելանյա Հայրապետյանը (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյանը (ալտ), Սուսաննա Մուրադյանը (թավջութակ) և Լուսինե Հայրապետյանը (կոնտրաբաս):
Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: