28/05/2020 18:24
Ոստիկանական ստուգումների ընթացքում շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն․ Ոստիկանապետ (Տեսանյութ)
Դավիթաշեն վարչական շրջանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104, Նուբարաշեն և Նորք Մարաշում՝ 124 քաղաքացի, պարետատան նիստից հետո ասաց ոստիկանապետ Արման Սարգսյանը։
«Տեսչական մարմինների կողմից կասեցվել է թվով 62 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն», - ասաց նա։
Վերջինս ընդգծեց, որ ոստիկանության ստուգայցերի ժամանակ ստուգվում է, թե արդյոք հանրային տարածքում անձի մոտ առկա է դիմակ, ստուգվում է՝ արդյոք անձը կանգառում դիմակ է կրում:
«Տաքսիում ուղևորների պարագայում դիմակի կրումը պարտադիր, պետք է բացառել կողքի նստատեղին ուղևորների առկայությունը։ Տրանսպորտային միջոցները, ընկալելով որպես փակ տարածք, մեկից ավելի ուղևոր լինելու դեպքում դիմակի կրումը պարտադիր է, ընդ որում վարորդն արդեն համարվում է ուղևոր», - ասաց նա։
Ոստիկանապետն ընդգծեց, որ այս օրերին ոստիկանական ստուգումների ընթացքում շուրջ 2000 քաղաքացում նկատմամբ կազմվել է արձանագրություն։
«Այս գործընթացը լինելու է շարունակաբար։ Նշված ստուգայցերը կրկվելու են նաև այն տարածքներում, որտեղ դրանք արդեն իսկ իրականցվել են», - ասաց նա: