29/05/2020 19:48
Յուրի Գրիգորի Խաչատուրովն ունի երկու օր ևս հանձնաժողով ներկայանալու համար․ սա հատկապես կարևոր է պարոն Նալբանդյանին լսելուց հետո․ Անդրանիկ Քոչարյան
Յուրի Խաչատուրովը երկու օր ունի ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուն համաձայնություն տալու համար, լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ նախկին ԱԳՆ Էդբարդ Նալբանդյանի հետ հանձնաժողովի հանդիպումից հետո։
«Յուրի Գրիգորի Խաչատուրովն ունի երկու օր ևս ժամանակ հանձնաժողով ներկայանալու և պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին։ Ես շատ կարևոր հայտարարություն եմ անում՝ հատկապես պարոն Նալբանդյանին լսելուց հետո», - ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ շատ կարևոր հարցեր կան, որոնց պետք է պատասխանի հենց Խաչատուրովը։
«Դա այնքան կարևոր է, որ հիմա դրա մասին հայտարարում եմ», - ասաց Քոչարյանն՝ ավելացնելով:
«Ճիշտ կանի Յուրի Խաչատուրովը մինչև հունիսի 4-ը զանգի, պայմանավորվի»։
Հարցին՝ գո՞հ է Նալբանդյանի մասնակցությամբ քննարկումից, Քոչարյանը պատասխանեց, որ վերջինիս պատասխանները շատ դիվանագիտական էին։
Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողովն աշխատանքն ավարտում է հունիսի 4-ին։