29/05/2020 14:55
Սմբատ Գոգյանը շարունակում է աշխատանքի գնալ և սպասում է որոշ հարցերի պատասխանի
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը շարունակում է գնալ աշխատանքի։
«Չորեքշաբթի օրը դեռ աշխատանքի եմ եղել, դրանից հետո էլ ոչ աշխատանքային օրեր են։ Մինչև հրամանը չստորագվի, ամեն դեպքում, իմ պարտքն եմ համարում աշխատանքի գնալ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գոգյանը։
Հարցին, եթե այդպես էլ ազատման դիմումը չստորագրվի, կշարունակի՞ պաշտոնավարել, Սմբատ Գոգյանը պատասխանեց.
«Ես հարցերի մասին եմ բարձրաձայնել, որոնք ամեն դեպքում պետք է պատասխան ստանան։ Սպասենք»։
Հիշեցնենք, որ ArmDaily.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ վարչապետը դեռ չի ստորագրել Գոգյանի ազատման դիմումը։
Մայիսի 14-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյան աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Նա նշել էր, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ։