29/05/2020 17:06
Twitter-ն արձագանքել է Թրամփին
Twitter-ը սոցցանցերի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրն անվանել է «ռեակցիոն և քաղաքականապես պատվիրված»:
Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որը նրա խոսքով՝ կոչված է սոցցանցերի վրայից հանել պաշտպանվածությունը՝ կոնտենտի վերախմբավորման պահանջների հետ կապված:
«Այդ կատարողական հրամանագիրը ռեակցիոն և քաղաքականացված մոտեցում է ոլորտը կարգավորող հիմնական օրենքի նկատմամբ: 230 սեկցիան պաշտպանում է ամերիկյան նորարարությունները և արտահայտվելու ազատությունը, այն հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա: Դրա պառակտման միակողմանի փորձերը սպառնում են ապագայում համացանցի ազատությանն ու առցանց արտահայտվելուն» - ասվում է հայտարարությունում: