29/05/2020 11:36
Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն. նշանակվել են նաև նախարարներ և շրջվարչակազմի ղեկավարներ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որով Սամվել Շահրամանյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
Նախագահի որոշմամբ Սամվել Շահրամանյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։ Վերջինիս շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
Նախագահի մեկ այլ որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։
Էրիկ Հարությունյանը նշանակվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։
Ստեփան Սարգսյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ Արտյոմ Սարիբեկյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։