29/05/2020 18:40
Հանրապետությունում կան հազարավոր ասիմպտոմ վարակակիրներ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Այսօր հանրապետությունում կան հազարավոր ասիմպտոմ վարակակիրներ, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ մարդիկ նույնիսկ չգիտեն, որ հիվանդ են, նրանք ոչ մի բողոք չունեն: Նրանք, ովքեր գիտեն, գոնե ավելի զգույշ են», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ այսօր ամենամեծ թվով ծանր և առանձնապես ծանր վիճակում հիվանդները բուժում են ստանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում:
Նա միաժամանակ նշեց, որ առողջապահության նախարարի զեկուցմամբ՝ գրանցվել է դեպք, երբ կորոնավիրուսից մահացած տարեց կնոջ հուղարկավորության արարողությունից հետո մահացել են նաև նրա երկու դուստրերը, որոնք արարողության ժամանակ վարակվել են այս հիվանդությամբ: