29/05/2020 11:54
Մենք քաղաքական առևտուր չենք արել. Արայիկ Հարությունյանը՝ Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի նշանակումների մասին
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար։
«Խնդրում եմ, որևէ մեկին սա չհամարել քաղաքական առևտուր։ Մենք քաղաքական առևտուր չենք արել։ Հաշվի առնելով այն մարտահրավերները, վտանգները որ այսօր կան, համաձայնել ենք միասին ստանձնել այդ անհրաժեշտ պարտավորությունը», - ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա ադրադարձավ նաև Սամվել Բաբայանի նշանակմանը։
«Վերջնական հանգրվանի ենք եկել նաև Սամվել Բաբայանի հետ։ Նախկինում շատ է քննարկվել պետնախարար, անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու հարցը, բայց վերջնական որոշումը կայացրել ենք երեկ՝ Երևանում։ Նրան առաջարկել եմ զբաղեցնել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը» , - ասաց Հարությունյանը։