29/05/2020 15:57
Աֆղանստանում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 15 զինծառայող
Աֆղանստանի ազգային բանակի և սահմանապահ զորքերի առնվազն 15 անդամ է զոհվել, 9-ը՝ վիրավորվել, երկրի արևելքում գտնվող Պակտիա նահանգում գրոհայինների մի քանի հարձակումների հետևանքով, РИА Новости-ին հայտնել է Պատան շրջանի ղեկավար Էյդ Մոհամմադ Ահմադզայը:
«Անցած գիշեր զինյալները գրոհել են բանակի և սահմանային երեք անցակետերի վրա… բախումները շարունակվել են մինչև առավոտ», - ասել է նա:
Տեղի բնակիչների խոսքով՝ գրոհայիններն առավելություն են ունեցել, սակայն Ահմադզայը հերքել է այդ լուրը՝ նշելով, որ մի քանի գրոհային սպանվել կամ վիրավորվել է:
Թալիբները դեռ հայտարարություններ չեն արել հարձակման հետ կապված: