29/05/2020 11:30
Բրազիլիայում COVID-19-ի հետևանքով մեկ օրում մեկ մահացել է 1156 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 1000 մարդ, սա երկրում ամենաբարձր օրական ցուցանիշն է՝ համաճարակի սկսվելուց ի վեր, հայտնում է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ մեկ օրում COVID-19-ի հետևանքով մահացել է 1156 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասել է 26 754-ի:
Օրվա ընթացքում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 26 417-ով՝ հասնելով 438 238: