29/05/2020 18:33
Իրավիճակը լարված է, հորդորում ենք զերծ մնալ անգամ փոքր հավաքույթներից. Արտավազդ Վանյան (Տեսանյութ)
Կորոնավիրուսով պայմանավորված՝ այսօր ունենք բավականին լարված իրավիճակ, ճեպազրույցի ժամանակ ասաց Հիվանդությունների վերհսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը:
«Ի սկզբանե մենք միջոցառումներ ենք իրականացրել անգամ անախտանիշ հիվանդներին հայտնաբերելու ուղղությամբ:
Այսօր առաջարկում ենք կանխարգելիչ 3 ուղղություններ. առաջին՝ իրականացնելու ենք հիվանդների վաղ հայտնաբերում և նրանց հետ շփվածների հայտնաբերում, երկրորդը մեր տնտեսվարողներն են, որտեղ վարակի տարածումը շատ մեծ է: Երրորդ՝ ամենկարևորը մեր բնակչությունն է, որին հորդորում ենք կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և հաճախ լվանալ ձեռքերը», - ասաց նա՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով զերծ մնալ անգամ փոքրաթիվ հավաքույթներից: