29/05/2020 10:29
«Հրապարակ». Ապրիլյան քննիչ հանձնաժողովին հետաքրքրում է, թե Յուրի Խաչատուրովն ի՞նչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այսօր տեսակապով կլսի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով Ռուսաստանում է բնակվում և դեսպանատան միջոցով համաձայնություն է տվել պատասխանել հարցերին: Հանձնաժողովին հետաքրքրում է մեկ հարց՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ով մերժել է հանձնաժողովի հրավերը, 2016-ի պատերազմական օրերին ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում։
Հնարավոր է՝ սրանով ավարտվի քննիչ հանձնաժողովի աշխատանքը, ապա հանձնաժողովականները կմեկնեն Արցախ, որտեղ կհանդիպեն ներկա և նախկին պաշտոնյաների հետ։ Բակո Սահակյանին էլ այլևս նպատակահարմար չեն համարում հրավիրել։ Հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին, բայց հաշվետվությունը կներկայացնեն աշնանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: