29/05/2020 14:00
Չինաստանում հայտնաբերել են COVID-19-ի հինգ ասիմպտոմ կրողի
Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ Չինաստանում չի հայտնաբերվել կորոնավիրուսային վարակի ոչ մի նոր դեպք, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է ընդամենը հինգ ասիմպտոմ կրող, երեք հիվանդ է ապաքինվել, ոչ ոք չի մահացել, ասված է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, Չինաստանում համավարակի սկսվելուց ի վեր գրանցվել է 82 995 դեպք, ապաքինվել է 78 291 մարդ, 70-ը մնում է հիվանդանոցներում, 4634-ը մահացել է: