29/05/2020 17:45
Աֆրոամերիկացու մահվան պատճառով բողոքի ակցիաների ժամանակ Նյու Յորքում ձերբակալվել է ավելի քան 40 մարդ
Նյու Յորքի իրավապահ մարմիններն ավելի քան 40 մարդու են ձերբակալել՝ կապված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով կազմակերպված բողոքի ակցիաների հետ, հայտնում է «Fox News»-ը:
Քաղաքում ցույցերը ոստիկանների հետ բախումների են վերածվել: Անվտանգության աշխատակիցներից մեկի գլխին հարվածել են աղբամանով: Տուժել է 4 ոստիկան, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Հեռուստաալիքը նշում է, որ ձերբակալվածների մոտ դանակ են գտել:
Նյու Յորքում բողոքի ակցիաներ են անցկացվել Մինեապոլիսում անկարգությունների ֆոնին, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ համացանցում է հայտնվել Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը: Նրան կասկածում էին խանութում կեղծ թղթադրամներով առևտուր անելու համար: Աֆրոամերիկացուն ձեռնաշղթաներ են հագցրել, գցել գետնին: Ոստիկաններից մեկը ծնկով սեղմել էր գետնին տապալված աֆրոամերիկացուն: Ֆլոյդը բղավել է, որ չի կարողանում շնչել, սակայն ոստիկաններն ուշադրություն չեն դարձրել: Աֆրոամերիկացուն հոսպիտալացրել են, որտեղ նա մահացել է: