29/05/2020 13:00
Հայազգի ռեժիսոր Սամվել Գասպարովը մահացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո
Ռեժիսոր Սամվել Գասպարովը մահացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո, հաղորդում է «StarHit»-ը:
81-ամյա Գասպարովի մահվան մասին հայտնել է խմբագիր Գեորգի Սաակովը:
«Սամվել Վլադիմիրովին պարտվելու հատկություն չուներ, սակայն չկարողացավ հաղթահարել անիծյալ կորոնավիրուսը... Նրա կնոջը՝ դերասանուհի Նատալյա Վավիլովային, շուտափույտ ապաքինում եմ մաղթում: Պայծառ հիշատակ», - գրել է նա սոցիալական ցանցերում:
Հայտնի է, որ Գասպարովը մահից մեկ տարի առաջ պայքարում էր գաստրիտի դեմ:
Սամվել Գասպարովը ծնվել է 1938 թվականին Թբիլիսիում, հայ ընտանիքում։ Մինչ կինոկարիերան աշխատել է որպես բեռնատարի վարորդ:
1970 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը (Միխայիլ Ռոմի արվեստանոցը)։ Առաջին ռեժիսորական աշխատանքը եղել է 1977 թվականին։ Հիմնականում նկարահանում էր քաղաքացիական պատերազմի մասին արկածային ֆիլմեր, դետեկտիվներ և մարտաֆիլմեր, որոնք քննադատվում էին հոգեբանության բացակայության և արյունոտ տեսարանների առկայության պատճառով։
1990 թվականից հետո Գասպարովը հեռացավ կինոյից և սկսեց զբաղվել այլ գործունեությամբ, այդ թվում՝ 1993 թվականին կազմակերպեց Մայքլ Ջեքսոնի հյուրախաղերը Մոսկվայում՝ Լուժնիկի մարզադաշտում։ 2008 թվականին վերադարձավ կինո՝ «Ծուղակ մարդասպանի համար» ֆիլմով։