29/05/2020 13:10
Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Twitter-ը փակելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Twitter-ը փակելու հնարավորությունը, սակայն նա հիմնվելու է փաստաբանների գործողությունների վրա:
Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:
«Անհրաժեշտ է առաջ գնալ իրավական գործընթացով: Եթե փակելն օրինական է, ես դա կանեմ», - ասել է Թրամփը:
«Տեսնենք, թե ինչ տեղի կունենա», - ավելացրել է նա:
Հինգշաբթի Թրամփը հրամանագիր է ստորագրել երկրում սոցիալական ցանցերի գործունեությունը կարգավորելու մասին: