29/05/2020 16:53
Ուկրաինայում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 22 811-ի
Ուկրաինայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 429-ով և հասել է 22 811-ի, ևս 10 մարդ մահացել է, ուրբաթ ճեպազրույցում հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը:
«Անցած օրվա ընթացքում հիվանդացել է 429 մարդ, այդ թվում՝ 66 երեխա և 66 բուժաշխատող: 106 մարդ հոսպիտալացվել է: Մահվան 10 դեպք է գրանցվել: 495 մարդ ապաքինվել է», - հայտնել է Ստեպանովը: