29/05/2020 16:23
Շվեդիայում ֆուտբոլային հանդիպումները կվերսկսվեն հունիսի 14-ից՝ առանց հանդիսականների
Շվեդիայում հունիսի 14-ից կվերսկսվեն պրոֆեսիոնալ առաջնությունները, ներառյալ՝ ֆուտբոլային հանդիպումները. մրցումները կանցկացվեն առանց հանդիսատեսի, ուրբաթ հայտարարել է Շվեդիայի առողջապահական գործակալության գլխավոր տնօրեն Յոհան Կառլսոնը:
Ֆուտբոլի Շվեդիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի վերջին տուրը կայացել է մարտի սկզբին:
«Հունիսի 14-ից վերսկսվելու են բոլոր մարզաձևերի առաջնությունները, ներառյալ՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլային հանդիպումները և այլ մրցումներ», - լրագրողներին ասել է Կառլսոնը:
ՆԳՆ ղեկավար Միքայել Դամբերգը, որը նույնպես մասնակցել է ասուլիսին, հայտնել է, որ ավելի քան 50 մարդու մասնակցությամբ հավաքների արգելքը դեռ ուժի մեջ է և երկրպագուներին կոչ է արել չհավաքվել սպորտային ակումբներում և ռեստորաններում: