29/05/2020 14:26
Էդմոն Մարուքյանը նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27֊ի նիստում, հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։
Ռումիանիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը։
Ստուգեցի ԵԽԽՎ արխիվը։ Պարզվեց՝ վերջին անգամ Հայաստանից այլ երկրի համազեկուցող ենք ունեցել 2007 թվականին», - գրել է Մարուքյանը։