29/05/2020 18:47
Վերակենդանացման բաժանմունքի մահճակալներն այսօր 95 տոկոսով զբաղեցված են. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն (Տեսանյութ)
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում առկա է մոտ 500 մահճակալ, որոնցից 80-ը` վերակենդանացման բաժանմունքում, այսօր ճեպազրուցի ժամանակ ասաց ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը:
«Վերակենդանացման բաժանմունքի մահճակալներն այսօր 95 տոկոսով զբաղեցված են: Ընդհանուր բաժանմունքների մահճակալները զբաղեցված են մոտ 80 տոկոսով: Մինչ այսօր մենք ընդունել ենք կորոնավիրուսով վարակված մոտ 1470 պացիենտ, որոնցիցի 450-ը՝ ծանր և ծայրահեղ ծանր: Վերջին օրերին այս դեպքերն ավելացել են», - ասաց բանախոսն` առողջապահական կոլլապսից խուսափելու համար ազգաբնակչությանը հորդորելով հետևել պարետատան կանոներին: