29/05/2020 11:03
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 460-ով. ապաքինվել է 10, մահացել՝ 8 մարդ
Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 8676 դեպք (մայիսի 28-ին՝ 8216): Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 460-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 3297 (+10), այս պահին բուժվում է 5214 (+442)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 165 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 120 (մայիսի 28-ին՝ 113), այլ պատճառներով՝ 45 (մայիսի 28-ին՝ 44):
Մահվան դեպքերի մասին ԱՆ-ից նշում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: