29/05/2020 16:14
Կասեցվել է մարզերում գործող հանրային սննդի մի շարք օբյեկտների գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած N95 որոշման համաձայն՝ այսօր՝ 29.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրային սննդի մի շարք օբյեկտների գործունեությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: ՍԱՏՄ կողմից կասեցվել են հետևյալ օբյեկտների գործունեությունը՝
Ա/Ձ «Ռոզա Մկրտչյանը», Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 3/1
Ա/Ձ «Մարիամ Մուրադովա», Արմավիրի մարզ, գ. Սարդարապատ
Ա/Ձ «Առնակ Պետրոսյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 37
Ա/Ձ «Ելենա Սարգսյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոցի 6ա
«ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 39
Ա/Ձ «Համլետ Աբրահամյան», Վայոց ձորի մարզ, գ. Գետափ, Երևանյան խճ. 7)
Ա/Ձ «Հերմինե Միկիչյան», Տավուշի մարզ, գ. Արչիս
Կնյազ «Փարոս» Ա/Կ, Շիրակի մարզ գ. Ախուրյանի Գյումրու խճղ. 11։
Այս տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ չի պահպանվել սեղանների ու անձանց սոցիալական հեռավորություն, չեն պահվել հաճախորդներին ջերմաչափելու և ջերմաչափման տվյալների, ինչպես նաև տարածքի ախտահանության վերաբերյալ գրառումներ կատարելու գրանցամատյաններ, ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ չեն դրվել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված աղբամաններ:
Կարգազանց տնտեսավարողների մոտ խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի:
Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։