«Emerging Europe». COVID 19-ը բացառիկ մարտահրավերներ է ստեղծում չճանաչված երկրների համար. կարո՞ղ է հետհամաճարակային աշխարհը լինել ավելի ներառական ու ժողովրդավարական

30/05/2020 12:17

«Emerging Europe». COVID 19-ը բացառիկ մարտահրավերներ է ստեղծում չճանաչված երկրների համար. կարո՞ղ է հետհամաճարակային աշխարհը լինել ավելի ներառական ու ժողովրդավարական


«Emerging Europe»-ը հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Արդյո՞ք մարդու իրավունքները, հանրային առողջությանն առնչվող հարցերը և առհասարակ ժողովրդավարությունն առաջնահերթ և բացարձակ արժեք են միջազգային հանրության և քաղաքակիրթ աշխարհի համար: Ինչպե՞ս է ստացվում, որ միջազգայնորեն ճանաչված բռնապետություններն ավելի պաշտպանված են, քան չճանաչված ժողովրդավարությունները: Եվ ի վերջո, արդյոք մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները չպե՞տք է լինեն միջազգային ճարտարապետության մաս:

Այս հարցն առանձնահատուկ կարևորություն է ստանում, երբ համաշխարհային հանրությունը բախվում է COVID 19-ի հարուցած առողջապահական և տնտեսական մարտահրավերների հետ: Այդ մարտահրավերները առանձնահատուկ սրվում են, երբ խոսք է գնում չճանաչված երկրներում բնակվող ժողովուրդների շրջանում համաճարակի տարածման մասին: Արցախը նմանօրինակ տարածաշրջաններից մեկն է, որտեղ բնակվող 150000 մարդիկ զրկված են օգնություն ստանալու հնարավորությունից հակամարտության լուծված չլինելու և Ադրբեջանի կողմից տարվող շրջափակման քաղաքականության հետևանքով:

Արցախում COVID 19 վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է ապրիլի 7-ին, իսկ մայիսի 28-ի դրությամբ Արցախի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներով՝ այստեղ գրանցվել է 38 դեպք:

«Միջազգային ճգնաժամային խմբի»՝ «COVID 19-ի մարտահրավերը հետխորհրդային անջատված պետություններում» զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող հատվածում արձանագրվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակ միջազգային կառույցն է, որը կարող է օգնություն տրամադրել Արցախում ապրող մարդկանց, սակայն անգամ այդ օգնությունը խիստ սահմանափակ է:

Համաճարակի արդյունքում ի հայտ եկած խնդիրները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ չկա հստակ սահմանված գործիքակազմ չճանաչված տարածքներում կամ, այսպես կոչված, «գորշ գոտիներում» ապրող ժողովուրդների հետ աշխատանքներ տանելու համար, հատկապես մարդու իրավունքներին առնչվող խնդիրների շուրջ: Սակայն հստակ է, որ այս գոտիներում ապրում են մարդիկ, որոնք ունեն նույն իրավունքները, ինչ ճանաչված պետություններում ապրողները: Չէ՞ որ մարդու իրավունքներն ունիվերսալ են՝ անկախ տարածաշրջանի կարգավիճակից:

Համաճարակի հետևանքով ի հայտ եկած հարցերը մի փոքր հատվածն են այն բազում խնդիրների, որոնց հետ ամեն օր բախվում են այս տարածքում ապրող մարդիկ:

Լեռնային Ղարաբաղի հարցը մշտապես եղել է մարդու իրավունքների մասին: 1999 թ. Եվրոպական Խորհրդարանը ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Կովկասում խաղաղության գործընթացների՝ շեշտելով, որ «ժողովրդավարության և մարդու իրավունքների ուժեղացումը կարևոր նախադրյալներ են Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար»:

Ցավոք, այս դիրքորոշման շարունակականությունը չպահպանվեց և մարդու իրավունքների հետ կապված տեսլականը դուրս մնաց ԵՄ–ի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ դիրքորոշումից: Դրա մասին է վկայում ԵՄ արձագանքն Արցախում տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ: ԵՄ համապատասխան հայտարարությունը նշում է, որ չի ճանաչում ընտրությունների անցկացման սահմանադրական և իրավական շրջանակը՝ մոռանալով խոսել մարդու իրավունքների մասին՝ տպավորություն թողնելով, որ կարծես թե դրանք գոյություն չունեն հակամարտության գոտիներում:

Արցախում ապրող ժողովուրդը ավելի քան երկու տասնամյակ ազատորեն ընթանում է տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման ուղով՝ մրցակցային և ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորելով իշխանություններ: Առանց միջազգային որևէ օգնության և Ադրբեջանի շարունակական ռազմական սպառնալիքի վտանգի ներքո՝ Արցախի ժողովրդին հաջողվել է ձևավորել ազատ մամուլ և հասարակական կազմակերպություններ, քանի որ նրանք քաջ գիտակցում են, որ անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են և որ ժողովրդավար պետությունները շատ ավելի են հակված հասնելու իրենց խնդիրների խաղաղ կարգավորմանը:

Ներկայիս ԵՄ-ն, մարմնավորելով ժողովրդավարական արժեքները, հսկայական ռեսուրսներ է տրամադրում, այդ թվում՝ նաև ֆինանսական, աշխարհի տարբեր անկյուններում ժողովրդավարական բարեփոխումների իրագործման համար: Բայց որքանո՞վ են դրանք հասանելի հակամարտության գոտնրում ապրող ժողովուրդների համար: Որքա՞ն հասանելի է այդ աջակցությունը նրանց, ովքեր մարդու իրավունքներ են իրացնում Արցախում: Արդյոք ժողովրդավարությունները պետք է անտեսվեն միայն իրենց կարգավիճակի կամ թվացյալ քաղաքական կոռեկտության համար:

Թեև չկա հստակ թիվ, բայց մոտավոր հաշվարկներով աշխարհում չճանաչված տարածքներում բնակվող մարդկանց թիվը հասնում է 100 միլիոնի: Այդ տարածքներից շատերում փաստահավաք գործունեության իրագործման արգելքները ևս մեծ խոչընդոտ են միջազգային կառույցների համար այդտեղ ապրող մարդկանց ստույգ թվաքանակի և նրանց կենսական կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար: Այս ամենը գալիս է փաստելու, որ այդ տարածքների նկատմամբ այսպիսի քաղաքականությունը պետք է իրապես վերանայվի:

Փաստացի, COVID 19-ը ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ միջազգային հանրությունը պետք է մշակի նոր, ճկուն գործիքակազմ չճանաչված տարածքներում աշխատելու, հանրային առողջությունը պաշտպանելու և ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու համար: Պետք է տեղի ունենա ժողովրդավարության՝ գոյություն ունեցող մեխանիզմների ադապտացիա և տեղայնացում՝ անկախ տարածքի կարգավիճակից: Դրա հետ զուգահեռ, պետք է դադարեցնել այդ տարածքներում ապրող մարդկանց միջազգային շրջափակումը՝ տրամադրելով նրանց հարթակներ նաև միջազգային կառույցներում, որպեսզի այդ ժողովուրդների ձայնը չմնա լռեցված, այլ դառնա լսելի, իսկ նրանց հետ առնչվող խնդիրների լուծումը՝ հնարավոր:

Ընտրություն պետք է կատարվի. Արդյո՞ք պաշտպանել բոլոր ժողովրդավարությունները՝ անկախ դրանց ճանաչված կամ ոչ ճանաչված լինելու հանգամանքից, թե՞ լեգիտիմացնել բռնապետական վարչակարգերը, որոնք միջնադարյան ոճի սահմանափակումներ են դնում մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ: Համաճարակը լրացուցիչ պատճառ հանդիսացավ՝ անդրադառնալու մարդու իրավունքների ունիվերսալ բնույթին և վերանայելու մեր մոտեցումները չճանաչված տարածքներում ապրող մարդկանց նկատմամբ: Ես հավատում եմ, որ հետհամաճարակային աշխարհը չունի այլընտրանք, քան լինել ավելի ներառական բոլորի համար»: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:27 Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից Այսօր, 13:23 ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՌԴ-ն պետք է ճիշտ ձևավորի ակնկալիքները. ծայրահեղության մեջ ընկնել չարժի. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:10 ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Այսօր, 12:42 Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա, մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ. Պապոյան Այսօր, 12:29 ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը շեղելու է մեր ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցրաբլիթներով բթացնելու է մեր զգոնությունն օրհասական վտանգներից. Արա Այվազյան Այսօր, 12:24 ԲԴԽ որոշմամբ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվեց խիստ նկատողություն. Տեսանյութ Այսօր, 12:16 Նոր Գեղիում տղամարդը խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հարևանին Այսօր, 12:12 Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 15-ին Այսօր, 11:59 ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր ուղղություն է, ԱՄՆ-ի հետ էլ գնում ենք ռազմավարական գործընկերության. Պապոյան Այսօր, 11:49 Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն Այսօր, 11:43 Սևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:39 Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը Այսօր, 11:33 Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին. Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհներից տուժածներին Այսօր, 11:26 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Այսօր, 11:23 ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 11:11 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը Այսօր, 11:04 Հայաստանի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Լևոն Զուրաբյան Այսօր, 10:56 «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան Այսօր, 10:45 2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան Այսօր, 10:39 Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ) Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ)