30/05/2020 12:51
Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը` հոր մահվան մասին
ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է լուրերը, որ հայրը մահացել է: Գրառման մեջ նշված է.
«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։
Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»։