30/05/2020 15:04
Բողոքի ցույցերի պատճառով Ատլանտայում արտակարգ դրություն է հայտարարվել
Ամերիկյան Ջորջիա նահանգի ղեկավար Բրայան Քեմփը հայտարարել է, որ Ատլանտայում գտնվող Ֆուլթոն օկրուգում արտակարգ իրավիճակների ռեժիմ է սահմանվում՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու աղմկահարույց դեպքից հետո Մինեապոլիսում բողոքի ակցիաների պատճառով:
«Քաղաքապետ Քեյշա Բոթոմսի խնդրանքով և իրավապահ ու արտակարգ իրավիճակների ծառայության հետ խորհրդակցելուց հետո ես Ֆուլթոն օկրուգում արտակարգ իրավիճակ եմ հայտարարել. ներգրավելու ենք Ջորջայի ազգային գվարդիայի 500 մարտիկի՝ Ատլանտայում մարդկանց և ունեցվածքը պաշտպանելու համար», - գրել է Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփը Twitter- ում:
Նա նշել է, որ Ազգային գվարդիայի մարտիկներն անմիջապես կուղևորվեն պարեկության՝ «օգնելու տեղական իրավապահ մարմիններին, որոնք ջանասիրաբար աշխատում են անօրինական գործողությունները ճնշելու և խաղաղությունը վերականգնելու համար»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու աղմկահարույց դեպքից հետո սկսված բողոքի ակցիաները տեղափոխվել են նաև ԱՄՆ այլ քաղաքներ:
Վերջին տվյալների համաձայն՝ ցուցարարներն այրել են «Wells Fargo» բանկի շենքը: Այն գտնվում է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ: