30/05/2020 13:44
Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, ապաքինվել է 24 մարդ
Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 11 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 757-ի, հայտնում է կառավարության «StopCov» կայքը:
Ապաքինվել է 24 մարդ՝ ընդհանուր 600 պացիենտ, սա փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցված բոլոր դեպքերի մոտ 80%-ն է: Մինչ օրս 146 մարդ բուժվում է վրացական քովիդ կլինիկաներում:
Մահացել է 12 մարդ: Կարանտին ռեժիմում 2966 քաղաքացի է, իսկ բժիշկների հսկողության տակ 250 պացիենտ կա: