30/05/2020 14:27
Դետրոյթում բողոքի ցույցերի ընթացքում մեկ մարդ է մահացել
Մեկ մարդ է մահացել, ավելի քան 40-ը՝ ձերբակալվել ամերիկյան Դետրոյթ քաղաքում բողոքի ցույցերի ընթացքում՝ կապված ոստիկանի ձեռքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ, հայտնում է «Detroit News» թերթը՝ հղում անելով տեղի ոստիկանության պետ Ջեյմս Քրեյգին:
Քրեյգը հաստատել է, որ մեկ մարդ մահացել է, երբ անհայտ անձը կրակ է բացել մեքենայից՝ բողոքողների մեծ բազմության շարքերից: Ոստիկանությունը չգիտի, թե ով է կրակել, բայց նշվում է, որ նրանք ոստիկանության աշխատակիցներ չեն: Հրաձիգին փնտրում են:
Ամերիկյան Մինեապոլիսում բողոքի ակցիաներ են անցկացվում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու աղմկահարույց դեպքից հետո։ Ձերբակալությունից կարճ ժամանակ անց տղամարդը մահացել էր: