30/05/2020 13:09
Չինաստանում թունավորման ախտանշաններով ավելի քան 40 աշակերտ է հոսպիտալացվել
Չինաստանի հյուսիսարևելյան Ցզիլին նահանգի դպրոցներից ավելի քան 40 աշակերտ է հոսպիտալացվել այն բանից հետո, երբ կտրուկ բարձրացել է նրանց ջերմությունը և նկատվել են լուծի ախտանշանները, COVID-19-ը բացառված է, հայտնում է տեղական պարբերականներից մեկը:
Առաջին ախտանշաններն ի հայտ են եկել մայիսի 27-ին՝ Յույշու շրջանի Չանչուն թաղամասի Առաջին ավագ դպրոցի աշակերտների շրջանում, իսկ մինչև մայիսի 28-ի կեսօրը՝ հոսպիտալացված դպրոցականների ընդհանուր թիվը հասել է 41-ի: