30/05/2020 13:26
Մերկելը հրաժարվել է մասնակցել G7 գագաթնաժողովին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է G7- ի գագաթնաժողովին առերես մասնակցելու ձևաչափով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը, հայտնում է «Politico»-ն:
«Դաշնային կանցլերը շնորհակալություն է հայտնում նախագահ Թրամփին՝ հունիսի վերջին Վաշինգտոնում կայանալիք G7 գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար: Այսօր, հաշվի առնելով պանդեմիայի հետ կապված ընդհանուր իրավիճակը, նա չի կարող ապահովել իր անձնական մասնակցությունը՝ մեկնելով Վաշինգտոն», - հայտնել է կանցլերի պաշտոնական ներկայացուցիչը:
Նա ավելացրել է, որ «Մերկելն, իհարկե, կշարունակի վերահսկել պանդեմիայի զարգացումը»:
«Politico»-ն գրում է, որ Մերկելի հրաժարվելը Թրամփի հրավերից ևս մեկ անգամ ցույց է տալիս առաջնորդների միջև հարաբերությունների լարվածությունը: