30/05/2020 10:56
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 251-ով. ապաքինվել է 20, մահացել՝ 10 մարդ
Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 8927 դեպք (մայիսի 29-ին՝ 8676): Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 251-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 3317 մարդ (+20), այս պահին բուժվում է 5435 (+221)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 175 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 127 (մայիսի 29-ին՝ 120), այլ պատճառներով՝ 48 (մայիսի 29-ին՝ 45): Մեկ օրում մահացել է 10 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 48 է: