30/05/2020 14:51
Որոշ ուսուցիչներ 5G կայանի կամ չիպավորման մասին տեղեկություններ են տարածում․ շարունակվելու դեպքում սա անհետևանք չի լինի․ նախարարը զգուշացնում է
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է անում կորոնավիրուսի համավարակի ֆոնին չիպավորման, 5G կայաններրի մասին կեղծ տեղեկություններ չտարածել․
«Ինձ համար շատ տարօրինակ է, որ նման տեղեկություններ տարածում են որոշ ուսուցիչներ։ Ուսուցիչների օգտահաշիվներ են ինձ ուղարկում, ասում են՝ «նայեք, ուսուցիչը 5G կայանի կամ չիպավորման մասին տեղեկություններ է տարածում»։ Ժողովուրդ ջան, մենք այս անգրագիտությունը պիտի մերժենք։
Տարրական անհեթեություններին հավատալն ու տարածելը, կներեք, անընդունելի է, հատկապես երբ որոշ ուսուցիչներ են դա տարածում։ Հիմա չգիտեմ՝ ինչ լուծումներ կարելի է տալ, բայց սա շարունակվելու դեպքում անհետևանք չի կարող լինել, ուղղակի չի կարող լինել», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նախարարը։