31/05/2020 11:01
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 355-ով. ապաքինվել է 69, մահացել՝ 6 մարդ
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 9282 դեպք (մայիսի 30-ին՝ 8927): Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 355-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 3386 մարդ (+69), այս պահին բուժվում է 5715 (+280)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 181 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 131 (մայիսի 31-ին՝ 127), այլ պատճառներով՝ 50 (մայիսի 30-ին՝ 48): Մեկ օրում մահացել է 6 մարդ։