01/06/2020 20:13
Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 24 հազարը
Ուկրաինայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 340 նոր դեպք: COVID-19 ունեցող հիվանդների ընդհանուր թիվը հասել է 24 012-ի:
Այդ մասին են վկայում Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (NSDC) կորոնավիրուսային համաճարակի տարածման մոնիտորինգի համակարգի կայքում տեղադրված տվյալները:
COVID-19 ունեցող տասը մարդ մահացել է մեկ օրում, 152 հիվանդ ապաքինվել է:
Ուկրաինայում համաճարակի սկսվելուց ի վեր, կորոնավիրուսից մահացել է 718 մարդ: