01/06/2020 10:58
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 210-ով, մահացել՝ 13 մարդ
Հայաստանում հունիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 9492 դեպք (մայիսի 31-ին՝ 9282): Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 210-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 3402 մարդ (+16), այս պահին բուժվում է 5896 (+182)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 194 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 139 (մայիսի 31-ին՝ 131), այլ պատճառներով՝ 55 (մայիսի 31-ին՝ 50): Մեկ օրում մահացել է 13 մարդ։
Կատարվել է 58 668 թեստավորում, մեկ օրում՝ 603 թեստ (հաշվի առնելով մեկ օրվա վարակակիրների քանակը ստացվում է, որ ամեն 3-րդ թեստավորվածը դրական ախտորոշմամբ է՝ խմբ.)։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: