01/06/2020 16:20
Հայկ Մարությանի խոսնակը կորոնավիրուսի մասին անձնական տվյալները չի մեկնաբանում
Երևանի քաղաքապետարանից չեն մեկնաբանում՝ արդյոք Հայկ Մարությանի քարտուղարուհին վարակվել է կորոնավիրուսով։
«Բամբասանքները չեմ մեկնաբանում: Առավել ևս, վարակի հետ կապված անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն չեմ կարող մեկնաբանել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Հարցին՝ իսկ քարտուղարուհին աշխատանքի գալի՞ս է, խոսնակը պատասխանեց.
«Քարտուղարուհի չէ, Հայկ Մարությանն ունի գործավարներ, «քարտուղարուհի» հաստիք չկա»։
Նշենք, որ «Հրապարակը»-ը գրել էր, թե «Հայկ Մարությանի քարտուղարուհու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Նրա առաջին քայլը եղել է այն, որ զանգահարել է ու հրավիրել շտապբուժօգնություն՝ ընդհանուր ստուգման և թեսթ հանձնելու նպատակով»։