01/06/2020 11:57
Անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը, աղետալի հետևանքներ է ունենալու հենց Ադրբեջանի համար․ Մակունց
Ադրբեջանն օրերս հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ, ինչին հաջորդել է Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ նա, ըստ էության, խոստովանել է, որ 2016 թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից, Աժ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Ցանկացած պահի Արդբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ուժգին», - ասաց նա։
Մակունց ընդծեց, որ կորևոր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել նման հայտարարությունների վրա, որովհետև Ադրբեջանը շարունակաբար խախտում է ՄԽ ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը՝ ուժը և ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը:
«Իմ համոզմամբ՝ միջազային հանրությունը, առավել ևս այն միաջգային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության պահպանմա համար ու այս օրերին Covid19 համավարկի հետ կապված հանդես են եկել լրացուցիչ հայտարարություններով, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարութունների հանդեպ, որովհետև անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերն ու տարածաշրջնում ուժգին նոր էսակալացիա սանձազերծել, աղետալի հետևանքներ է ունենալու հենց Ադրբեջանի համար», - ասաց Մակունցը։