01/06/2020 12:49
Վրաստանում COVID-19 վարակի դեպքերի թիվը հասել է 794-ի
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է երեքով և հասել 794-ի, ապաքինվել է 11 մարդ՝ ընդհանուր 573 պացիենտ: Այս մասին հայտնում է հիվանդության մոնիթորինգի կառավարական հատուկ կայքը:
«Վարակվածների թիվը 734 է, նրանցից 624-ն ապաքինվել է, իսկ 12-ը՝ մահացել», - ասվում է կայքում:
Բացի այդ, 3031 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 262-ը՝ հիվանդանոցում հսկողության տակ: