01/06/2020 11:38
ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 4,1 հազար մարդ
Միացյալ նահանգներում իշխանությունները ընթացող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել են մոտ 4,1 հազար մարդ, հայտնում է The Associated Press-ը:
Հաղորդվում է, որ նշված անձանց առաջադրվել են, մասնավորապես, դիակապտության, պարետային ժամի խախտման, ճանապարհները փակելու մեղադրանքներ: ԱՄՆ-ում բողոքի ցույցերին մասնակցել են արդեն տասնյակ հազարավոր մարդիկ:
Գործակալությունը փաստում է, որ պարետային ժամ է մտցվել ԱՄՆ տասնյակ քաղաքներում:
Ազգային գվարդիան մոբիլիզացվել է 15 նահանգում, նաև Կոլումբիա դաշնային շրջանում: Իրավակարգի պահպանմանը ներգրավված է մոտ 5 հազար մարտիկ: