01/06/2020 20:05
Վաշինգտոնում ցուցարարներն այրել են «նախագահական եկեղեցին»
Միացյալ Նահանգներում ցուցարարներն այրել են Սուրբ Հովհաննեսի եպիսկոպոսական եկեղեցին, որը գտնվում է Վաշինգտոնում Սպիտակ տնից ոչ հեռու, հայտնում է «The Washington Post»-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է եկեղեցու նկուղում, հրշեջներն կրակը չեզոքացրել են:
Ըստ հրշեջ ծառայության ներկայացուցչի՝ եկեղեցու շենքին լուրջ վնաս չի հասցվել:
Դրանից բացի, անհայտ անձը պոկել է եկեղեցու շենքի մոտ դրված ամերիկյան դրոշը և նետել ոչ հեռվում գտնվող խարույկի մեջ: Մեկ այլ ցուցարար կրոնական հաստատության պատին գրաֆիտի է արել՝ «Սատանան փողոցի մյուս կողմում է» բառերով:
Սուրբ Հովհաննեսի եպիսկոպոսական եկեղեցին հայտնի է այն փաստով, որ ԱՄՆ բոլոր նախագահները՝ 1815 թվականից սկսած, պաշտոնավարման ընթացքում գոնե մեկ անգամ այցելում են այդ եկեղեցի: