01/06/2020 18:32
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի մոտ 3000 նոր դեպք
Իրանում մեկ ամսից ավելի ժամանակահատվածում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի մոտ 3000 նոր դեպք, մահացել է 81 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2979 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 154 445 մարդ, ապաքինվել՝ 121 004-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 8878-ի: