01/06/2020 18:38
Առանց երկրորդ ալիքի. Իտալիայում նկատվում է կորոնավիրուսի ակտիվության անկում
Իտալիայում COVID-19 կորոնավիրուսի ակտիվությունը նվազում է, ինչի մասին վկայում են վերջին ուսումնասիրությունները, հայտնում է Միլանի Սան Րաֆայելի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալբերտո Զանգրիլոն:
«Վերջին 10 օրվա ընթացքում կատարված գործությունները ցույց են տվել, որ վիրուսային ծանրաբեռնվածությունը նվազում է: Այն շատ ավելի քիչ է, մեկ ամիս կամ երկու ամիս առաջ գրանցված ցուցանիշներից», - մեջբերում է նրան РИА Новости-ն:
Ըստ բժշկի՝ ստացված արդյունքների հիման վրա կան կասկածներ, թե Իտալիայում կգրանցվի պանդեմիայի երկրորդ ալիքը: