01/06/2020 19:35
Չինաստանում մեկնաբանել են ԱՀԿ-ի հետ ԱՄՆ հարաբերությունների խզումը
Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն ԱՀԿ-ի հետ հարաբերությունների խզման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն անվանել է անձնասիրություն և պատասխանատվությունից խուսափելու միջոց:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը խզում է հարաբերություններն ԱՀԿ-ի հետ, քանի որ կազմակերպությունը «հրաժարվել է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ»: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն «այդ ֆինանսական միջոցները կուղղի ամբողջ աշխարհին՝ առողջական կարիքների համար»:
«Մենք ուշադրություն ենք դարձրել շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ դաշնակիցների արձագանքին: Միջազգային հանրությունը չի աջակցում ԱՄՆ-ի ընտրած էգոիզմի ճանապարհին: Սա պատասխանատվությունից խուսափելու ճանապարհ է», - ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: