01/06/2020 10:39
Մենք համատեղ կկարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները. Արցախի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Մեծարգո՛ պարոն վարչապետ
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Վստահ եմ, որ, միավորելով մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ջանքերն ու ներուժը, մենք համատեղ կկարողանանք ներկա բարդ ու դժվարին պայմաններում հաջողությամբ եւ արդյունավետորեն լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները, իրականացնել համազգային ծրագրեր՝ ի շահ մեր Հայրենիքի զարգացման ու զորացման:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք ու քաջառողջություն Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին, առավել ևս՝ կորոնավիրուսի առկա մարտահրավերների պայմաններում», - ասված է ուղերձում։