01/06/2020 16:38
«Հելթ թոն»-ը սննդային հավելում է, ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոց. ԱՆ
Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:
Առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա,պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց:
Ավելացնենք, որ որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը: