01/06/2020 18:26
Ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում
Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով՝ հունիսի 1-ի վաղ առավոտից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացնել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում:
Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ: Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ դեպքերում բացակայել է ախտահանիչ հեղուկը: Հայտնաբերվել են նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ, այդ թվում կանգնած ուղևորներ:
Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են արձանագրություներ։
Տեսչական մարմնի մասնագետները տեղում տրամադրել են ցուցումներ և իրականացրել ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով։
Երևանի այլ վարչական շրջաններում և մարզերում ևս ակտիվ աշխատանքներ են տարվում, որոնք շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում: